Լրահոս

03.03.2012 00:05


Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: 
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. նա կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ: 

Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս:

Այս խորագրի վերջին նյութերը